Ազատ ու անկախ Արցախ,
Քո տուն-ամրոցը կերտեցինք,
Պատմութիւնը մեր երկրի
Մեր սուրբ արեամբ մենք սերտեցինք:
Դու բերդ ես անառիկ,
Բարձունք սրբազան, վեհ անուն,
Մասունք աստուածային,
Քեզնով ենք յաւերժանում:
Դու մեր լոյս հայրենիք,
Երկիր, հայրենեաց դուռ սիրոյ.
Ապրիր դու միշտ խաղաղ,
Մեր հին ու նոր Ղարաբաղ:
Քաջերն ենք մենք հայկազուն,
Մռով ենք, Քիրս ենք ու Թարթառ,
Մեր վանքերով լեռնապահ`
Անյաղթելի մի բուռ աշխարհ: