Գրեմ` հոգիս հանգստանայ. Էլինա Ծատինեան

Մի պատուհան բացէք հապա

Օդը ծանր է թւում…

Այն Սեւ դեւի ցրտաբուք,

Անյագ շունչն եմ ես զգում։

Փարուել է ծոծորակիս`

Պատել կոկորդս նիհար

Ու հեւում է կեանքի իմաստն

Ու տխրութիւն միալար։

Խաւարասէր աչքերն ագահ

Գամել է մաշուած սրտիս.

Քամել է ուզում վերջին

Կաթիլներն այն զգացմունքի,

Որ ստիպում են ինձ ապրել

Չարատանջ այս վայրկեանին,

Ու չեն թողնում նրան վերցնել

Իմ կեանքն անյոյս, անմեկին…

Փակ են այլեւս աչքերս

Թէեւ մահից էի խօսում,

Բայց փակ աչքերով տենչում էի

Խաբել մահի սատանուն։

Խաբել, չմեռնել երբեք

Մնալ անմահ այս կեանքում.

Մինչդեռ ինքս էլ չհասկացայ

Ինչպէս այդպէս` փակ աչքերով

Խոր ու անդարձ ես այդ գիշեր

Մտայ յաւէրժական քուն։

25/10 2019 02։17

 

Գրեմ` հոգիս հանգստանայ

Ցօղ է կաթում աղի, տաք

Հանգստութիւն վաղուց չկայ

Սիրտս է մաշւում շարունակ։

Օրըստօրէ չնչին, դաժան

Քիչ֊քիչ ուժգին դառնալով

Նոյն կսկիծը մրմռացող.

Ներսս ողբով լցնելով

Ամէն ժամուայ լուռ րոպէում,

Վայրկեաններում աննկատ

Ցաւը մի նոր շեղբ է խրում

Փափուկ սիրտս վշտահար։

Երբեմն լուռ ու անտրտունջ,

Երբեմն էլ վառ պայթելով,

Արտասուքով լի աչքերով,

Բիւր պատառող շեղբերով

Գրեմ` հոգիս հանգստանայ

Եղեամ դարձաւ ցօղը տաք,

Կարկառէք ինձ անդորր` թէ կայ.

Հանգստութեանն եմ ես տենչում

Հանգստութիւն վաղուց չկայ։

25/10 2019 00։3

 

16 տարեկան (11֊րդ դասարան)

Երեւանի Աւետիսեան դպրոց 

You are donating to : Greennature Foundation

How much would you like to donate?
$10 $20 $30
Would you like to make regular donations? I would like to make donation(s)
How many times would you like this to recur? (including this payment) *
Name *
Last Name *
Email *
Phone
Address
Additional Note
paypalstripe
Loading...