Հայաստանը Իմ Անունն է, Կ’արտասանէ Յարութ Քորողլեան (տեսանիւթ)

Յարութ Քորողլեան, 9 տարեկան, Ռոզ եւ Ալէք ազգային վարժարանի (Լոս Անճելըս)  4-րդ դասարանի աշակերտ

Իմ քաջ Հարութս

Posted by Vic Avakian on Saturday, March 2, 2019

Հայաստանը
Իմ անունն է,
Ազգանունն է,
Ինձ ուժ տուող զօրութիւնն է,
Իմ հինը եւ նորութիւնն է,
Իմ լեզուն է, այբուբենը,
Ուրիշ խօսքով՝ այն ամէնը,
Որ կոչւում է հայրենի տուն․․․
Եւ այն տունն է,
Որ շինել է պապիս պապը
Անդուլ ջանքով
ՈՒ տանջանքով․
Քար է դրել քարի վրայ,
Դար է դրել դարի վրայ
Եւ քրտինքը թուխ ճակատին՝
Ձուլել է նա պատը պատին։
Էլ ոչ մի հուր,
Էլ ոչ մի սուր
Չի մտնելու իմ նոր տունը,
Չի ջնջելու իմ անունը,
Ազգանունը,
Իմ լեզուն ու այբուբենը,
Ոիրիշ խօսքով՝ այն ամէնը,
Ինչը ամուր սիւնն է իմ տան
Եւ միասին կոչւում է հայ
ՈՒ Հայաստան։
Եւ ես հիմա իմ տան պատին
Նոր-նոր քարեր պիտի դնեմ,
Նոր-նոր դարեր պիտի դնեմ,
Որ գնալով հզօրանայ,
Ծլարձակի ու նորանայ,
Որ միշտ պահի իմ անունը,
Ազգանունը,
Իմ մայր լեզուն, այբուբենը,
Ուրիշ խօսքով՝ այն ամէնը,
Ինչը կեանքն ու խորհուրդն է տան
Եւ միասին կոչւում է հայ
ՈՒ Հայաստան։

հեղինակ՝ Պատուական Խաչատրեան

You are donating to : Greennature Foundation

How much would you like to donate?
$10 $20 $30
Would you like to make regular donations? I would like to make donation(s)
How many times would you like this to recur? (including this payment) *
Name *
Last Name *
Email *
Phone
Address
Additional Note
paypalstripe
Loading...