ՇՆՈՐՀԱՒՈ՜Ր ՆՈՐ ՏԱՐԻՆ

Տօնածառ, իմ տօնածառ,

Այդքան սիրուն ու պայծառ,

Քեզ պէս չքնաղ, երեւի,

Ծաղկած ծառն է հարաւի:

Աւետաբերն ես յոյսի,

Սուրբ Ծննուդի Յիսուսի,

Եւ բարութեան՝ անթերի,

Եւ լոյսով լի սրտերի:

Տօնածառ, իմ տօնածառ,

Վառիր լոյսերդ պայծառ,

Ձմեռ պապը գայ մեզ հիւր

Նուէրներով բազմաբիւր:

Բերի մրգեր, խաղալիք,

Վառ ապագայ՝ սիրով լիք,

Իմաստութիւն եւ խրատ՝

Պատգամներով լի, առատ:

Թող նոր տարին այս գալիք

Գայ առանց ցաւ ու չարիք,

Իսկ մենք ասենք աշխարհին,-

-Շնորհաւո՜ր Նոր Տարին

Հենրիկ Բաբաջանեան

You are donating to : Greennature Foundation

How much would you like to donate?
$10 $20 $30
Would you like to make regular donations? I would like to make donation(s)
How many times would you like this to recur? (including this payment) *
Name *
Last Name *
Email *
Phone
Address
Additional Note
paypalstripe
Loading...