Պատահական Հանդիպում. Գոռ Յովսէփեան

Մի օր կրկին կը հանդիպենք…

Իրար կողքով լուռ կ’անցնենք։

Բայց երբ հայեացքդ թեքես,

Դու ինձ հաստատ կը յիշես։

Կը յիշես այն պատանուն,

Ով քեզ տեսնել էր ուզում,

Անհուն սէրը միշտ սրտում։

Քանի անքուն գիշերներ,

Քեզ տեսնել է երազել

Սէրդ ինչպէս առասպէլ

Նա միշտ ջինջ է համարել։

Չի յանձնուել նա երբեք,

Քո շնչով է նա սնուել,

Քո սիրոյ համար ծնուել,

Իսկ երբ յոյսն է մարել,

Մինչեւ վերջ է պայքարել։

Այս ամէնը կը յիշես,

Անցեալի շուրջ կը խորհես,

Մտքումս միայն դու եւ ես,

Մտքիս ուրուականն ես կարծես,

Բայց դու առաջուանը չես,

Չեն տեսնի ինձ ու քեզ,

Դարձած իրար կէս,

Ինձ համար լոկ անցեալ ես։

Գոռ Յովսէփեան

11-րդ դասարան

Երեւան

Աւետիսեան դպրոց 

 

 

 

You are donating to : Greennature Foundation

How much would you like to donate?
$10 $20 $30
Would you like to make regular donations? I would like to make donation(s)
How many times would you like this to recur? (including this payment) *
Name *
Last Name *
Email *
Phone
Address
Additional Note
paypalstripe
Loading...