Ռետինը. Մանկական Բանաստեղծութիւն

ՌԵՏԻՆԸ

Ես Ռետինն եմ, ռետինը,
Լաւ իմացէք իմ գինը…
Տունը ըլլայ, թէ դպրոց,
Ճշտասէր եմ գործիս մէջ:

Երբոր տեսնեմ սխալ բան,
Տեղնուտեղը կուլ կու տամ:
Դեռ երէկ էր երբ տէրս
Փռած էր իր թուղթերը,
Կը նկարէր կը գրէր,
Իբր թէ դաս կը սորվէր:

Մէկ ալ պոռաց.
– Օգնեցէ՜ք,
Սխալներէն փրկեցէ՜ք:

Արագ հասայ եւ իսկոյն
Այծ մը կերայ կարմրագոյն,
Մի քանի ուղտ՝ անսապատ,
Չորսոտանի տասը բադ,

Սխալ գրուած հինգ-վեց բառ,
Կոտոշաւոր երեք գայլ,
Յետոյ՝ բաներ այլեւայլ:

Բայց գաղտնիք մը ըսեմ ձեզ՝
Չեմ մեծնար ես մարդու պէս:
Շատ ուտելը վատ է, վատ,
Կը Բարակնամ անընդհատ:

 

You are donating to : Greennature Foundation

How much would you like to donate?
$10 $20 $30
Would you like to make regular donations? I would like to make donation(s)
How many times would you like this to recur? (including this payment) *
Name *
Last Name *
Email *
Phone
Address
Additional Note
paypalstripe
Loading...