27
Apr

Մեր Տաղանդաւորները. Անահիտ Գասպարեան 13 Տարեկան

Անահիտը 13 տարեկան է, Մուղնի գիւղի բնակիչ, անոր ստեղծագործութիւնները կը վկայեն, որ ապագայ գրող է, կը գրէ ինքնաբուխ՝ երբ մուսան այցելէ, խորազգաց ու հարուստ ներաշխարհով տաղանդաւոր Անահիտի ստեղծագործութիւններէն երեքը կը ներկայացնենք մեր ընթերցողներուն՝ յուսալով, որ խթան կը հանդիսանանք նորանոր ստեղծագործութիւններու։

Աշունս գարուն մի դարձրէք

Աշունը չաւարտուեց։

Աշունը յաւէրժացաւ։

Յաւերժացաւ հայի արեամբ։

Երկու տարի է ինչ գարուն չի գալիս. Հայ հերոսների արիւնն այնպէս էր աշունն օծել, յաւէրժացրել, որ անգամ ձմրան բերած ճերմակ ձիւնը չկարողացաւ մաքրել պատերազմի թողած ցաւը։

Պատերազմից ոչ թէ հետքեր էին մնացել,այլ վէրքեր. այդ վէրքերը մեր սրտի վրայ էին մնացել ու սպիներ թողել…

Երկու տարի է ինչ աշուն է, ամիս ամսաթիւն էլ կը շեշտեմ այսօր 28.07.2020 թ.է։

Այդ օրըվերջին անգամ տեսայ քեզ։ Ես կանգ առայ այդ օրուայ վրայ՝ այդ օրը դարձաւ աշնան վերջին օրը… Իսկ վերջին օրը գալովդ պիտի դրուէր, բայց դու անաւարտ թողեցիր աշունը… ու չեկար, իսկ աշունը չաւարտուած գարունը չի կարող գալ…

 

Իմ աշխարհը

Իմ աշխարհը լրիւ ուրիշ էր։ Բոլորը այնտեղ լաւն էին։ Իմ աշխարհում ապրում էին երկու հոգի։ Նրանցից մէկը «ես»-ն էր, որը մարմնաւորում էի ես, իսկ միւսը «դու»-ն էր, որը մարմնաւորում էիր դու։ Քո «դու-ով ու իմ «ես»-ով «մենք» էի ստեղծել։ Ինչպէս իմ աշխարհը այդպէս էլ մեր «Մենք-ը ես էի յօրինել։

Յօրինել էի անկեղծ, բարի, լաւը, ժպտերես, անկեղծ հոգով ու սրտով, յօրինել էի կատարեալ երջանիկ։ Քեզ էի յօրինել իմ անթերի… Յօրինել ու յոյս ու հաւատ էի կապել։ Յօրինել էի այն միակին, որ միայն ու միայն իմն էր։ Ւմ աշխարհում ամէն բան կատարեալ էր, որովհետեւ այնտեղ մենք երկուսով էինք,ես եւ դու, Բա՜յց… Ախր ինչ՞բա՜յց։ Ես եմ մեղաւոր ես եմ սխալուել։ Ւնչու՞ եմ քեզ մեղադրում։ Ախ՜ր, ո՞նց չհասկացայ, որ քո տխուր հայեացքի աղօտ յուշերի (որոնք յօրինուած չէին ), ցաւով ու թախիծով լի աչքերի համար մի «դու»անունով դիմակ եմ յօրինել, ոչ թէ կերպար։ Ես ինքս ինձ խափեցի։ Կրկին մի նոր աշխարհ յօրինեցի. ու էլի երկուսով էինք, ամէն բան նոյնն էր։ Պարզապէս քո փոխարէն «դու»-ն մարմնաւորում է «մենակութիւն»-ը։ Նրա հետ ձանձրալի չի, նա չի խաբում։ Ես նրան գտայ, ճանաչեցի առանց դիմակի, եւ կարիք չկայ կեղծը յօրինելու։ Բոլորին թւում է թէ մենակութիւնը տխրութիւն է, ցաւ է եւ թախիծ, բա՜յց յամենայնդէպս իմ աշխարհում մենակութիւնը ուրախութիւն է, երջանկութիւն… Նա կեանքի միակ եւ անփոխարինելի անկեղծ ընկեր է, որ վստահ ես միշտ կողքիդ է լինելու։ Նրա հետ իմ աշխարհում րոպէներ եւ ժամեր ենք որսում ու սպանում։ Ամէն վարկեանի հետ խիղճ ու կարօտ ենք սպանում ու թաղում յուշերի մէջ։ Իմ աշխարհում ամէն երեկոյ արեւն ինձ ու մենակութեանը հիւր է գալիս. նստում լճի վերջում եւ ժպիտ պարգեւում…

Ես մենակ չեմ, ինձ հետ է ժամանակը, մենակութիւնը, տխրութիւնը արեւի բերած երջանկութիւնը, լուսինն էլ է ինձ հետ…  երբեք…երբեք չի լքում. Ամէն գիշեր լուռ լսում է իմ կողմից յօրինուած անցեալս… Քեզանից առաջուայ մենութիւնը, քեզանից յետոյի մենութիւնը չէ, սա ուղղակի անիրական երազ է։ Երազ որը ես եմ յօրինել, յօրինել եմ երազանքի պէս, յոյս ու հաւատ եմ կապել, որ այսօր կոտրուեմ, ու կոտրեմ իմ բոլոր պատրանքները…

Քնելու օր չէր բայց շատերը քնեցին

Այդ օրը քնելու օր չէր… բայց շատերը քուն մտան օտարի կամքով, քուն մտան օտարի ձեռքի զէնքով, քուն մտան կիսատ թողնելով գործը… Նոր կեանք մտած, բայց արդէն ծերացած քուն մտան…Հայրենիքի արեամբ օծուած գնացին… Նրանք չկոտրուեցին, նրանց հոգին կոտրուեց…սիրտը մղկտաց… Այնպէս, որ Եռաբլուր գնալիս Զգոյշ քայլէք, այնիեղ շատ սրտեր են թաղուած՝. չտրօրէք սուրբ ու փխրուն են նրանք։ Զգո՜յշ խօսէք, Լու՜ռ խօսէք, կոտրուած ու անմեղ հոգիներ են այստեղ թափառում։

Նրանք չգիտէին յետոն. Բայց առաջին օրով վերջին նամակն էին գրում։

Նրանք մանուկ էին դեռ հոգով բայց  դաժանութիւնը հոգին մանկութիւնից ազատելուց բացի՝ սառնասիրտ դարցրեց մի պահ։ Պահ, որը յաւէրժութիւն թուաց, բայց նրանց խիղճը չվերացաւ, որովհետեւ հայի խիղճը հայի երակներում է հոսում…

 

You are donating to : Greennature Foundation

How much would you like to donate?
$10 $20 $30
Would you like to make regular donations? I would like to make donation(s)
How many times would you like this to recur? (including this payment) *
Name *
Last Name *
Email *
Phone
Address
Additional Note
paypalstripe
Loading...