Մի Խառնէք Մեզ Ձեր Վայրի Արջի Ցեղերին. Վահան Տէրեան

Մի խառնէք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին,-

Մեր երկիրը աւերուած, բայց սուրբ է եւ հին:

Որպէս լեռն է մեր պայծառ, տեսել հազար ձիւն,
Այնպէս նոր չեն մեզ համար դաւ ու դառնութիւն:

Բաբելոնն է եղել մեր ախոյեանը՝ տէ’ս-
Անհետ կորել, անցել է – չար մշուշի պէս:

Ասորիքն է եղել մեր թշնամին – ահա’
Դաշտ է տեղը եւ չըկայ քար քարի վրայ:

Ամրակուռ է մեր հոգին – դարերի զաւակ
Շատ է տեսել մեր սիրտը աւեր ու կրակ:

Շատ է տեսել երկիրն իմ ցաւ ու արհաւիրք.
Լաց է այնտեղ ամէն երգ եւ ողբ ամէն գիրք:

Գերուած ենք մենք, ոյ’չ ստրուկ – գերուած մի արծիւ,
Չարութեան դէմ վեհ սիրտ միշտ, վատի դէմ ազնիւ:

Բարբարոսներ շատ կը գան ու կ’անցնեն անհետ,
Արքայական խօսքը մեր կ’ըմնայ յաւէտ:

Չի հասկանայ ձեր հոգին եւ ծոյլ, եւ օտար,
Տաճար է մեր երկիրը, սուրբ է ամէն քար:

Եգիպտական բուրգերը փոշի կ’ըդառնան,
Արեւի պէս, երկի’ր իմ, կը վառուես վառման:

Որպէս Փիւնիկ կրակից կ’ելնես, կ’ելնես նոր
Գեղեցկութեամբ ու փառքով վառ ու լուսաւոր:

Արիացի’ր, սի’րտ իմ, է’լ հաւատով տոկուն,
Կանգնի’ր հպարտ որպէս լոյս լեռն է մեր կանգուն:

You are donating to : Greennature Foundation

How much would you like to donate?
$10 $20 $30
Would you like to make regular donations? I would like to make donation(s)
How many times would you like this to recur? (including this payment) *
Name *
Last Name *
Email *
Phone
Address
Additional Note
paypalstripe
Loading...