Սորվիք Հայաստանի քայլերգը
Մեր Հայրենիք, ազատ, անկախ,
Որ ապրել է դարեդար,
Իր որդիքը արդ կանչում են
Ազատ, անկախ Հայաստան:
Ահա եղբայր, քեզ մի դրօշ,
Զոր իմ ձեռքով գործեցի,
Գիշերները ես քուն չեղայ,
Արտասուքով լուացի:
Նայիր նրան` երեք գոյնով
Նուիրական մեր նշան,
Թող փողփողի թշնամու դէմ,
Թող միշտ պանծայ Հայաստան:
Ամենայն տեղ մահը մի է,
Մարդ մի անգամ պիտ մեռնի,
Բայց երանի, որ իւր ազգի
Ազատության կը զոհուի:
