Ակսել Բակունց. Ծննդեան  120-ամեակ

Արձակագիր Ակսել Բակունցի՝  Ալեքսանդր Թեւոսեանի ծննդեան 120-ամեակն է, ան ծնած է  1899 թուականի  Յունիս 13-ին Գորիսիմէջ: Անոր գրական կեղծանունը կու գայ գրողի հօր տոհմական Բէգունց մականունէն: Երբ Բակունց կը ծնի, անոր հօր ալեքսանդրապոլսցի ընկերները նուէրներ  կը ղրկեն եւ կը խնդրեն տղուն անունը դնել Ալեքսանդր՝ ի պատիւ իրենց քաղաքի: Եւ պատանեկան տարիքին խաղալով «Նորապսակները» փիէսի հերոսներէն մէկուն՝ Ակսելի դերը, եւ ընկերները Ալեքսանդրի փոխարէն կը սկսին իրեն Ակսել կոչել այնքան ժամանակ, մինչեւ Ալեքսանդր անունը մոռացութեան կը տրուի, եւ գրողը կ’ընդունի Ակսել անունը։

Աւետիք Իսահակեան Ակսել Բակունցի մասին՝

Հայաստանի մէջ կայ գրող մը, որուն բառերը կ’երգեն կոմիտասեան յանգով եւ կը փայլատակեն Սարեանի կտաւներու բոլոր գոյներով։ Անիկա Ակսել Բակունցն է։ Ան մեր արձակի ամենատաղանդաւոր ներկայացուցիչն է:

Հատուած Բակունցի «Ալպիական Մանուշակ»-էն

Կաքաւաբերդի գլխից ամպը խխունջի պէս սողաց դէպի վրանները, խոնաւութիւն կաթեց քարերի վրայ, մամուռների վրայ եւ մակաղած ոչխարների բրդի վրայ նստեց գիշերային խոնաւութիւնը։ Ցօղ կաթեց ալպիական մանուշակի ծաղկաթերթերի վրայ։ Բուրմունքից արբեցած մի բզէզ քնել էր առէջքների մէջ եւ նրան այնպէս էր թւում, թէ աշխարհը հոտաւէտ բուրաստան է, ալպիական մանուշակ…

Նիւթը Հայկաշխարհի համար Պատրաստեց Նարէ Մուրատեան 

You are donating to : Greennature Foundation

How much would you like to donate?
$10 $20 $30
Would you like to make regular donations? I would like to make donation(s)
How many times would you like this to recur? (including this payment) *
Name *
Last Name *
Email *
Phone
Address
Additional Note
paypalstripe
Loading...