Գացէք, Տեսէք
Գացէք, տեսէք` ո՞վ է կերեր այծը.-
Գացին տեսան` գայլն է կերեր այծը:
Գայլն ու այծը,Այծն ու գայլը.
Ձեզ`Բարեկենդան,
Մեզ` բարի Զատիկ:
Գացէք, տեսէք` ո՞վ է կերեր գայլը.-
Գացին տեսան` արջն է կերեր գայլը:
Արջն ու գայլը,
Գայլն ու այծը.
Ձեզ`Բարեկենդան,
Մեզ` բարի Զատիկ:
Գացէք, տեսէք` ո՞վ է կերեր արջը.-
Գացին տեսան` թուրն է կերեր արջը:
Թուրն ու արջը,
Արջն ու գայլը,
Գայլն ու այծը.
Ձեզ` Բարեկենդան,
Մեզ` բարի Զատիկ:
Գացէք, տեսէք` ո՞վ է կերեր թուրը.-
Գացին տեսան` ժանգն է կերեր թուրը:
Ժանգն ու թուրը,
Թուրն ու արջը,
Արջն ու գայլը,
Գայլն ու այծը.
Ձեզ`Բարեկենդան,
Մեզ` բարի Զատիկ: