Ներկայ Հայաստանի աշխարհագրութիւնը. մաս ա.

Հայաստան մաս կը կազմէ Ասիոյ ցամաքամասին։

Հայաստան կ’անուանենք ողջ Հայկական լեռնաշխարհը, ուր ծագում առած է հայ ժողովուրդը։

Հայկական Լեռնաշխարհի տարածութիւնը 400, 000 քմ2 է

Ներկայ Հայաստանը կը կազմէ պատմական Հայաստանի միայն 10% եւ ունի  երկու Հանրապետութիւն՝

1-Հայաստանի Հանրապետութիւն

2-Արցախի Հանրապետութիւն

Հայաստանի Հանրապետութեան տարածութիւնը մօտ 30,000 քմ2 է, աւելի ճշգրիտ 29743 քմ2)

Հայաստանի Հանրապետութեան բնակչութիւնը կը կազմէ մօտ 3,000,000

Պետական սահմաններն են
Արեւելքէն` Ազրպէյճան,
Արեւմուտքէն` Թուրքիա,
Հիւսիսէն` Վրաստան,
Հարաւէն` Իրան

Մայրաքաղաքն է Երեւան

Մարզերն ու մարզական կեդրոններն են

1-Շիրակի Մարզ –  Գիւմրի

2-Լոռի – Վանաձոր

3-Տաւուշ – Իջեւան

4-Արագածոտն – Աշտարակ

5- Կոտայք- Հրազդան

6- Գեղարքունիք – Գաւառ

7-Արմաւիր – Արմաւիր

8-Արարատ – Արտաշատ

9-Վայոց Ձոր – Եղեգնաձոր

10- Սիւնիք- Կապան
ԼԵՌՆԵՐԸ
-Արագած, ամենաբարձր լեռն է, որուն չորոս գագաթներէն ամենաբարձրը՝ 4090 մ
Բարձր լեռնագագաթներ
Կապուտջուղ` 3906 մ
Աժդահակ` 3598 մ
Սպիտակասար` 3555 մ
Վարդենիս` 3522 մ

ԳԵՏԵՐԸ

Ներկայ Հայաստանի մէջ կան մօտաւորապէս 9480 մեծ ու փոքր գետեր եւ վտակներ:

-Արաքս` 158 քմ, կը կոչուի նաեւ Երասխ եւ Արազ։

Արաքսի գլխաւոր վտակներն են ձախէն՝ Ախուրեանը, Հրազդանը, Հագարուն, իսկ աջէն՝ Մակուն, Կարմիրը ( կոտուր) Սեւջուրը ( Կարասուն):

Արաքսը յայտնի է, որպէս «կամուրջներ չհանդուրժող գետ»: Ըստ Աստուածաշունչի Արաքսը դրախտի չորս գետերէն մէկն է՝ Գիհոն:

Ան կը համարուի Հայոց Մայր գետը: Արաքսը գովերգած են որպէս Հայաստանի եւ Հայ ժողովուրդի ուժի , ըմբոստութեան ու ազատութեան խորհրդանիշ:

-Ախուրեան` 186 քմ
-Որոտան` 111 քմ
-Դեբետ` 154 քմ
-Հրազդան` 141 քմ
-Աղստեւ` 81 քմ

ԼԻՃԵՐԸ

-Սեւանայ Լիճ, (մարզ Գեղարքունիք) կոչուած է նաեւ Գեղամայ Ծով,  մակերեսը 1270.8 քմ2, Սեւանայ լիճ կը թափին 28 գետ եւ գետակ, լիճէն սկիզբ կ’առնէ միայն Հրազդան գետը, բարձրութիւնը ծովու մակերեսէն 1899.90 մ
-Արփի Լիճ` (մարզ Շիրակ) մակերեսը՝ 22.0 քմ2, բարձրութիւնը ծովու մակերեսէն՝ 2021 մ
-Սեւ Լիճ` (մարզ Սիւնիք)
-Քարի Լիճ  (մարզ Արագածոտն)

-Այղր Լիճ (մարզ Արմաւիր)

-Պարզ Լիճ (մարզ Տաւուշ)

You are donating to : Greennature Foundation

How much would you like to donate?
$10 $20 $30
Would you like to make regular donations? I would like to make donation(s)
How many times would you like this to recur? (including this payment) *
Name *
Last Name *
Email *
Phone
Address
Additional Note
paypalstripe
Loading...