Արեւ. Ղազարոս Աղայեան

Ա­րե՛ւ, ա­րե՛ւ, դու մեզ­նից
Երբ հե­ռա­ցար դէպ հա­րաւ,
Ձ­մեռն ե­կաւ եւ ա­մէն ինչ
Յափշ­տա­կեց ու տա­րաւ։

Աս­տո­ւած սի­րես, էլ մի՛ գնար,
Մի՛ թող­նիր մեզ քեզ կա­րօտ,
Քեզ կը պա­տո­ւենք, քեզ կը գո­վենք
Միշտ՝ ի­րի­կուն, ա­ռա­ւօտ։

Որ­քան գոհ ենք, որ դու բե­րիր
Գար­նան ա­նուշ ե­ղա­նակ,
Ա՜խ, ե­րա­նի գա­րուն լի­նի
Տա­րին բո­լոր ժա­մա­նակ։

Տես թէ ինչ­պէ՜ս փթը­թել են
Ծառ ու ծա­ղիկ, կա­նաչ խոտ,
Տես թէ ինչ­պէ՜ս տա­րա­ծո­ւել է
Ա­մե­նայն տեղ ա­նուշ հոտ։

Քեզ են գո­վում թռչնիկ­նե­րը
Ի­րանց քաղցր դայ­լայ­լով,
Հո­վի­ւը իր մեղմ սրին­գով,
Հո­ղատն ա­նուշ հո­լո­վով։

Չէ՛, ա­րեւ ջան, էլ չըգ­նաս,
Էլ չը­թող­նես մեզ կա­րօտ,
Գ­նայ քնի՛ր գի­շեր­նե­րը,
Ա­ռա­ւօ­տը եկ մեզ մօտ։

You are donating to : Greennature Foundation

How much would you like to donate?
$10 $20 $30
Would you like to make regular donations? I would like to make donation(s)
How many times would you like this to recur? (including this payment) *
Name *
Last Name *
Email *
Phone
Address
Additional Note
paypalstripe
Loading...