ԵՌԱԳՈՅՆ ը Շուշուայ Բերդին. Վահագն Դաւթեան

..Եւ թափօրն էր ընթանում փշրած շղթայ ու կապանք

Ու դրօշի պէս տանում մի ալեկոծ տառապանք…
Ծաւալւում էր, ալիքւում մի սգաւոր շամանդաղ,
Երբ հնչեց երգը ըմբոստ, եւ ԵՌԱԳՈՅՆը ծփաց…
Եւ ԵՌԱԳՈՅՆ ը ծփաց եւ ԵՌԱԳՈՅՆը յառնեց,
Եւ ԵՌԱԳՈՅՆ ը վառուեց այդ սեւի մէջ ու սգի
Ու կայծակին փաթաթուած դէպի երկինք սաւառնեց,
Որպէս երազ ու պատգամ, որպէս հաւատ ու ոգի…

Օր հիասքանչ ու վսեմ, արեղծուածի բանալի,
Գլխապտոյտ լուսեղէն, եւ իններորդ դու ալիք,
Օ՛ր, դու ոգու յարութիւն, օր երբ բառերն են լռում ,
Օր միակամ հայութիւն, ոչ թէ մի բուռ այլ բռունցք,
Եւ զարմանք էր, աշխարհի ովկիանոսները ասես
Ելել կանգնել են թաթերին ու մեզ էին լուռ դիտում,
Հողն այս փոքրիկ, որ երէկ այսքան խոնարհ էր ու հեզ,
Ազատութեան կայծակով ինքն իրեն էր մկրտում,
Օր չէր դա, ո՛չ, ի՞նչ էր դա, իմ սիրտն անգամ չգիտի,
Բառեր չունեմ ես բնաւ, պատկերը չեմ նշմարում,
Լոյսի տօն էր դա գուցէ, մի ոգեղէն մեղեդի,
Որի բառերը, սակայն, դեռ չեն ծնուել աշխարհում։

Հայաստա՛ն իմ, քո առաջ, իջնում էի ես ծունկի,
եւ աղերսում, որ միայն այդպէս ապրես աշխարհում։

You are donating to : Greennature Foundation

How much would you like to donate?
$10 $20 $30
Would you like to make regular donations? I would like to make donation(s)
How many times would you like this to recur? (including this payment) *
Name *
Last Name *
Email *
Phone
Address
Additional Note
paypalstripe
Loading...