Ես Հայ Եմ

Նախնիներս՝ փառապանծ, քաջազուն,

Անցած եմ երկար ճանապարհ,

Հին են իմ երգս ու լեզուս,

Եղած եմ վարպետ շինարար։

 

Երգս՝ դարաւոր,

Միտքս` թեւաւոր,

Ես հայ եմ,

Մենք հայ ենք

Զօրաւոր։

 

Սաղաւարտ կը կրեմ Վարդանի,

Քաջ Դաւթի սուրն է ձեռքիս,

Անդրանիկն ու Բաղրամեանն են կոփած՝

Կամքս ու անկոտրում ոգիս։

 

Տունս յաւերժ է ու միշտ կանգուն,

Կ’ուզեմ ապրիլ ես խաղաղ,

Ապրիր դուն Հայաստան իմ ծաղկուն,

Հայրենի իմ տուն, իմ օճախ։

 

Երգս դարաւոր, 

Միտքս` թեւաւոր,

Ես հայ եմ,

Մենք հայ ենք

Զօրաւոր։

Հեղինակ Սուրէն Մուրատեան

Արեւմտահայերէնի վերածեց ՀԱՅԿԱՇԽԱՐՀ-ը

You are donating to : Greennature Foundation

How much would you like to donate?
$10 $20 $30
Would you like to make regular donations? I would like to make donation(s)
How many times would you like this to recur? (including this payment) *
Name *
Last Name *
Email *
Phone
Address
Additional Note
paypalstripe
Loading...