Երեխայի Մասին Վատ Բաներ Մի Խօսիք, Ոչ Անոր Ներկայութեամ Ոչ Բացակայութեամբ

 

Իտալացի մեծանուն մանկավաժ Մարիա Մոնտեսորին այն չորս մանկավարժներէն մեկն է, որ ըստ ԵՈՒՆԵՍՔՕ-ի, մեծ ներդրում ունեցած է 20-րդ դարու մանկավարժական մտածողութեան ձեւերու հաստատման հարցով:

Մոնտեսորին ստեղծած է մեթոտ մը, որուն հիմնական սկզբունքն է`օգնէ ինծի գործել ինքնուրոյն:

Կը ներկայացնենք յայտնի մանկավարժի կողմէ մշակուած ծնողներուն ուղղուած խորհուրդներ:

  1. Երեխային կ’ուսուցանէ զինք շրջապատող միջավայրը:
  2. Եթէ երեխան յաճախ կը քննադատուի, ան կը սորվի դատապարտել:
  3. Եթէ երեխան յաճախ գովեստի կ’արժանանայ, ան կը սորվի գնահատել:
  4. Եթէ երեխային կը վերաբերին թշնամաբար, ան կը սորվի կռուիլ:
  5. Եթէ երեխայի հետ ազնիւ են, ան կը սորվի արդար ըլլալ:
  6. Եթե երեխային յաճախ կը ծաղրեն, ան վախկոտ կ’ըլլայ:
  7. Եթէ երեխան կ’ապրի ապահովութեան զգացումով, ան կը սորվի հաւատալ:
  8. Եթէ երեխան յաճախ կ’անարգուի, ան կը սորվի մեղաւոր զգալ:
  9. Եթէ երեխային յաճախ հաւանութիւն կու տան, կը խրախուսեն, ան կը սորվի ինքն իրեն լաւ վերաբերիլ:
  10. Եթէ երեխայի նկատմամբ յաճախ հանդուրժող կ’ըլլան, ան կը սորվի համբերատար ըլլալ:
  1. Եթե երեխային հաճախ են ուրախացնում, նա ինքնավստահություն է ձեռք բերում:
  2. Եթե երեխան ապրում է համերաշխ մթնոլորտում և իրեն պիտանի է զգում, նա սովորում է սեր գտնել այս աշխարհում:
  3. Երեխայի մասին վատ մի խոսեք ոչ նրա ներկայությամբ, ոչ առանց նրա:
  4. Կենտրոնացեք երեխայի մեջ լավի զարգացմանն այնքան, որ վատի համար տեղ չմնա:
  5. Միշտ լսեք և պատասխանեք Ձեզ դիմող երեխային:
  6. Հարգեցէք այն երեխան, որ սխալ գործած է եւ կրնայ հիմա կամ քիչ ետք ուղղել իր սխալը։
  7. Պատրաստ եղէք օգնելու այն երեխային, որ կը փնտռէ, եւ աննկատ մնացէք այն երեխայի համար, որ արդէն գտած է:
  8. Օգնեցէք երեխային իւրացնել չիւրացուցածը: Այդ մէկը ըրէք՝ շրջապատը լեցնելով հոգածութեամբ, զսպուածութեամբ, խաղաղութեամբ եւ սիրով:
  9. Երեխայի հետ շփման ժամանակ մշտապէս դրսեւորեցէք լաւ վարքագիծ, փոխանցեցէք անոր ձեր մէջ եղած դրականը:
  10. Երեխայի մասին վատ բաներ մի խօսիք, ոչ անոր ներկայութեամ ոչ բացակայութեամբ։

 

You are donating to : Greennature Foundation

How much would you like to donate?
$10 $20 $30
Would you like to make regular donations? I would like to make donation(s)
How many times would you like this to recur? (including this payment) *
Name *
Last Name *
Email *
Phone
Address
Additional Note
paypalstripe
Loading...