Սա Ծիրանին է գեղանի, Ծաղկած Հարսի կը նմանի, Պտուղը ծիրան հայկական, Համը քաղցր անմահական։ Դեղձենին է վարդագոյն, Պտուղը դեղձն է լաւագոյն։ Սա նռնենին է ծաղկած, Նուռ պիտի տայ անկասկած։ Խնձորենին նազենի, Ունի շատ տեսականի, Կանաչ, կարմիր կամ դեղին, Թագուհին է բոլորին։ Գրեց՝ ՀԱՅԿԱՇԽԱՐՀ