Ծանօթանանք Երեւանի Տիկնիկային Թատրոնին

 

Երեւանի Յովհ. Թումանեանի անուան պետական տիկնիկային թատրոնը հիմնադրուած է 1935 թ. Յունիս 1-ին: Յասմիկ Գէօզալեանի գլխաւորած թատերախումբի ջանքերու շնորհիւ 1935թ. Յունիս 5-ին թատրոնը ներկայացուց հայ մեծ գրող Յովհաննէս Թումանեանի հեքիաթի հիման վրայ բեմադրուած իր առաջին՝ “Շունն ու կատուն” ներկայացումը:

 

 

 

 

 

 

 

Ներկայիս՝ Սայաթ-Նովա 4 հասցէին թատրոնը կը գտնուի 1975թ-էն ի վեր: Թատրոնը ունի երկու բեմ՝ մեծ եւ փոքր՝ լուսային եւ ձայնային սարքաւորումներով:

Թատրոնը յաճախ կը մասնակցի բազում միջազգային փառատօններու՝ աշխարհի տարբեր երկրներու մէջ` Հնդկաստան, Վրաստան, Եգիպտոս, Սուրիա, Թուրքիա, Ռուսիա, Վրաստան, ԱՄՆ եւ այլ:

1998թ.-էն թատրոնի տնօրէնն է Հայաստանի արուեստի վաստակաւոր գործիչ, փրոֆ Ռուբէն Պապայեանը: Գլխաւոր նկարիչն է Հայաստանի վաստակաւոր նկարիչ Անժէլա Գալստեանը: Թատերախումբ ունի 35 դերասան:

Թատրոնին կից կը գործէ հիմնադիր Պ. Բորոյեանի անունը կրող, Հայաստանի միակ թատերական տիկնիկի թանգարանը:

 

You are donating to : Greennature Foundation

How much would you like to donate?
$10 $20 $30
Would you like to make regular donations? I would like to make donation(s)
How many times would you like this to recur? (including this payment) *
Name *
Last Name *
Email *
Phone
Address
Additional Note
paypalstripe
Loading...