Համահայկական առաջին պետական կազմաւորումները. Հայոց Պատմութիւն մաս Բ.

 

Երկու հազար տարի առաջ, երբ արդէն շատ ժամանակ անցած էր Հայկի եւ Բէլի մենամարտէն, հայերը կը շարունակէին պահել իրենց ազգային ինքնութիւնն ու պետութիւնը:

Ք․Ա․ 20-րդ դարուն հայկական լեռնաշխարհին մէջ ստեղծուած  շարք մը պետական կազմաւորումներ մեծ դեր ունէին Հին Արեւելքի մէջ:

ՄԻՏԱՆԻ

      

                                        ՄԻՏԱՆԻ                                                                                                                                                                                                                    Միտանի զինանշան

Ք․Ա․ 16-րդ դարուն հայկական լեռնաշխարհի հարաւային շրջանին մէջ  կը յիշատակուի Միտանի թագաւորութիւնը (մայրաքաղաքը` Վաշշուգանէ):

Միտանիի տիրակալը  խեթական, ասորեստանեան, եգիպտական  տիրակալներու նման կը կրէր «Մեծ թագաւոր» տիտղոսը:

Միտանիի  արքաները ներկայիս կը համարուին բնիկ հայ արքաներ, եւ անոնց անունները կը գտնենք Մովսէս Խորենացիի մօտ պահպանուած

Հայկազուն նահապետներու անուանացանկին մէջ:

Միտանի թագաւորութիւնը կործանուած է Ք․Ա․ 13-րդ դարուն

 

ՀԱՅԱՍԱ

Հայասա երկիրը կը յիշատակուի խեթական արձանագրութիւններուն մէջ Ք․Ա․ 15-րդ դարուն: Երկրի անունը կու գայ հայերու ինքնանուանումէն

խեթական –սա մասնիկով:  Այն գտնուած է մեր լեռնաշխարհի արեւմուտքը (մայրաքաղաքը` Կումախա):

                                                     ՀԱՅԱՍԱ

Խեթերը կը յիշատակեն, որ իրենց արքայի եւ Հայասայի Խուկանա թագաւորին միջեւ  կնքուած է հաշտութեան եւ փոխօգնութեան պայմանագիր:

Հայասան եղած է զարգացած եւ հզօր պետութիւն, ունեցած է  սեփական լեզու, դիցարան, 10 հազարանոց բանակ, որ ժամանակին եղած է ռազմական մեծ ուժ:

Հայասան կործանուած է Ք․Ա․ 13-րդ դարուն:

Ուրարտու

Ուրարտուն, որուն հիմքին վրայ յետոյ պիտի ձեւաւորուէր համահայկական առաջին թագաւորութիւնը, մեր լեռնաշխարհի  հիւսիսային կողմն էր:

Անիկա կը յիշատակուի ասորեստանեան աղբիւրներու մէջ Ք․ա․ 9-րդ դարուն: Ուրարտուն Արարատ անուան ասորեստանեան տարբերակն է:

 

                                   Ուրարտու-Արարատ

Ուրարտուի առաջին հզօր արքան կը յիշատակուի Արամուն, որ եղած է այնքան հզօր, որ ոչ միայն  կրցած է հարեւան երկիրներու յարձակումներուն դիմադրել,

այլեւ յաղթական  արշաւանքներ ձեռնարկել  Փոքր Ասիա , Իրան:

Նոյն այս Արամ թագաւորի հաւաքական կերպարով Խորենացին   միաւորած է 3-առաջին հազարամեակներուն ապրած Արամ թագաւորները:

                   Ուրարտու-Արարատ զինանշան

Նիւթը ՀԱՅԿԱՇԽԱՐՀ-ի համար պատրաստեց՝

Մանէ Խաչատրեան

Բառեր

մենամարտ=երկու մարտիկի միջեւ կռիւ

կազմաւորում=ձեւաւորում

 Յիշատակուիլ=նշուիլ

 տիտղոս=անուն

համարուի=նկատել,կարծել

անուանացանկ=անուններու ցանկ

 կործանուած=քանդուած

պայմանագիր=համաձայնագիր

տարբերակն=նոյն մտքի տարբեր ձեւը

հարեւան=դրացի

դիմադրել=դէմ դնել

ՀԱՅԵՐՈՒ ԾԱԳՈՒՄԸ (ԱՒԱՆԴԱԶՐՈՅՑՆԵՐ). ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՄԱՍ Ա.

You are donating to : Greennature Foundation

How much would you like to donate?
$10 $20 $30
Would you like to make regular donations? I would like to make donation(s)
How many times would you like this to recur? (including this payment) *
Name *
Last Name *
Email *
Phone
Address
Additional Note
paypalstripe
Loading...