Հայաստանի Ճարտարապետութիւնը Ամենազարգացած Արուեստներէն է

 Ճարտարապետութիւնը Հայաստանի մէջ ամենազարգացած արուեստներէն մէկն է:

Հայաստանը կ’անուանեն «քարի երկիր». ան հարուստ է տարբեր գոյներու եւ երանգներու բնական շինաքարերով՝ տուֆ, մարմար, պազալթ, տրաւերտին, կրանիթ եւ այլն:
Ուրարտական շրջանի ամենամեծ ճարտարապետական համալիրներն են Էրեբունի, Կարմիր Բլուր (Թեյշեբաինի), Արմաւիր (Արգիշտիխինիլի), Վան (Տուշպա) եւ Ուրմիա քաղաք-ամրոցները:
Հելլենիզմի շրջանէն մեզի հասած են Արտաշատի, Տիգրանակերտի ու այլ քաղաքներու աւերակները:
Նախաքրիստոնէական շրջանի ճարտարապետութեան առաւել վառ օրինակներէն է Ք.Ա. առաջին դարուն՝ Գառնիի մէջ հայոց արքաներու ամառնային նստավայրին մէջ կառուցուած Արեւի տաճարը:
Հայկական ճարտարապետութեան ծաղկումը սկսած է քրիստոնէութեան ընդունումէն ետք (301 թ.): 4-րդ դարուն հիմնադրուած է Սուրբ Էջմիածինի Մայր տաճարը (303 թ.), իսկ 7-րդ դարուն կառուցուած են Էջմիածինի Սուրբ Հռիփսիմէ եւ Սուրբ Գայեանէ եկեղեցիները:
   
 Էջմիածին                                                                                              Սուրբ Հռիփսիմէ
Հայկական ճարտարապետութեան գլուխգործոցներէն են Զուարթնոցի տաճարը (641-661թթ.) եւ Հայաստանի մայրաքաղաքներէն Դուինը, որոնք քանդուած են երկրաշարժերու հետեւանքով: Մեզի հասած են միայն անոնց աւերակները:
Zvartnots: ruins of the cathedral - Изображение Церкви Эчмиадзина и археологический памятник Звартноц, Вагаршапат - Tripadvisor
Զուարթնոցի տաճարը
Հայաստանի մէջ բաւական շատ են 6–9-րդ դարերու լաւ պահպանուած վանքերը:
10–11-րդ դարերուն՝ հայկական պետականութեան վերականգնման շրջանին, Հայաստանի հիւսիսը կառուցուած են Հաղպատի ու Սանահինի վանքերը,
Վանայ լիճի Աղթամար կղզիի Սուրբ Խաչ եկեղեցին եւ ծաղկման հասած է Բագրատունեաց Հայաստանի հիասքանչ մայրաքաղաքը՝ Անին:
Սանահինի վանական համալիր - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

               Հաղպատ                                                                          Սանահին

12–14-րդ դարերուն՝ ստեղծուած են հայկական պաշտամունքային ճարտարապետութեան գլուխգործոցները՝
Տաթեւի, Կեչառիսի ու Հաղարծինի վանքերը, Գոշավանքը, Յովհաննավանքը, Սաղմոսավանքը, Նորավանքը,
Գանձասարի վանքը եւ բազմաթիւ այլ ճարտարապետական կոթողներ:
Այս շրջանին կառուցուած է նաեւ ժայռափոր Գեղարդավանքը:
                 Տաթեւ
                Կեչառիս
            Հաղարծին
Նորավանք Վայոց Ձորի մարզ, Հայաստանի Հանրապետություն
                  Նորավանք
Գանձասար - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան
                   Գանձասար
                  Գեղարդ
Հայկական միջնադարեան ճարտարապետութեան փայլուն օրինակներ են մեզի հասած իշխանական բերդերն ու ամրոցները, կամուրջներն ու իջեւանատուները, որոնցմէ կ’առանձնանան Ամբերդի ամրոցն ու Սէլիմի իջեւանատունը: Ախթալայի (Պղնձահանք) ամրոցը կը գտնուի Լոռիի մէջ: Անոր լաւ պահպանուած որմանկարները աշխարհի ամենահին որմանկարներն են։
              Ամբերդ 
AriTes | Դաշտադեմի ամրոց
             Դաշտադէմի ամրոց (Թալին)
15-19-րդ դարերուն՝ պատմական Հայաստանի տարածքին կառուցուած են հազարաւոր վանքեր ու եկեղեցիներ, որոնցմէ իւրաքանչիւրը, որպէս ճարտարապետական յուշարձան, ունի բացառիկ արժէք:
19-րդ դարու հայկական քաղաքային ճարտարապետութեան փայլուն օրինակ է Գիւմրի քաղաքի պատմական կեդրոնը՝ Սուրբ Աստուածածին վանքով ու սեւ տուֆէ կառուցուած գեղեցիկ առանձնատուներով:
Կ’արժէ նշել, որ հայկական ճարտարապետութիւնը աւանդ ունի նաեւ համաշխարհային ճարտարապետութեան զարգացման գործին մէջ:
ԵՈՒՆԵՍՔՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգութեան ցանկին մէջ ընդգրկուած են՝ Սուրբ Գայեանէ եւ Սուրբ Հռիփսիմէ եկեղեցիները, Էջմիածնի Մայր տաճարը, Զուարթնոցի ու Գառնիի տաճարները, Հաղպատի, Սանահինի ու Գեղարդի վանքերը։
 
Ախթալայի ամրոցը կը գտնուի Լոռիի մէջ անոր որմանկարները աշխարհի ամենահին՝ լաւ պահպանուած որմանկարներն են։

You are donating to : Greennature Foundation

How much would you like to donate?
$10 $20 $30
Would you like to make regular donations? I would like to make donation(s)
How many times would you like this to recur? (including this payment) *
Name *
Last Name *
Email *
Phone
Address
Additional Note
paypalstripe
Loading...