Հայերէն. Խաչիկ Դաշտենց

Երգ սփիւռքահայու

Մեր շուրջը լեզուներ նոր եւ հին,
Մեր շուրջը խօսում են այլօրէն,
Եկ խօսենք, եղբայր իմ,
Հայերէն։

Կուլ չերթանք այս ահեղ լափումին,
Թոյլ չտանք մեր լեզուն աւերեն,
Եկ խօսենք, մի՛շտ խօսենք
Հայերէն։

Մենք ունենք աշխարհում Մասիս սար,
Այդ սարը գալիս Է դարերէն,
Նա անվերջ խօսում է
Հայերէն:

Զաւակիդ Հայկազեան դպրոց տար,
Եկ գրենք Մեսրոպեան տառերով,
Եկ խօսենք մեր անուշ
Բառերով։

Մեր հանդէպ ապագա լուսեղէն,
Թող հնչի մեր լեզուն վեհօրէն,
Թող այրուի մեր հոգին
Այդ հրէն։

Մեզ ցրեց մի բազուկ անօրէն,
Թէ կ’ուզես սերունդներ մեզ ներեն,
Մենք հայ ենք, եկ խօսենք
Հայերէն։

Այս օտար աշխարհի ցրտերում
Եկ սիրենք մեր լեզուն ջերմօրէն,
Եկ վառենք ու վառուենք
Հայերէն։

1955-ԽԱՉԻԿ ԴԱՇՏԵՆՑ

You are donating to : Greennature Foundation

How much would you like to donate?
$10 $20 $30
Would you like to make regular donations? I would like to make donation(s)
How many times would you like this to recur? (including this payment) *
Name *
Last Name *
Email *
Phone
Address
Additional Note
paypalstripe
Loading...