Հայ Ապրինք. Հայրենասիրական Բանաստեղծութիւն

Հայ ապրինք, եղբարք, մարդկութեան մէջը,

Հայ կնքեր է մեզ պատմութեան էջը.

Հայ անուամբ ըզմեզ կ’ողջունեն երկինք

Եղբարք, Հայ ապրինք:

Հայ ապրինք,— մեր հայրն է այն դիւցազուն,

Որ զԱզատութիւն սորվեցուց մարդուն.

Ու մեզ վեհ անուն մը տուաւ բաժին.—

Եղբարք, Հայ ապրինք:

Մեր աշխարհն է սո՛ւրբ.-

Մեր հողին վրան,

Աստուա՛ծ է քալեր՝ հանելով զԱդամ.

Մեր լեզուն ստեղծեր ու խօսեր նախ Ինք.—

Եղբարք, Հայ ապրինք:

Հայն ու մարդկութիւն՝  նոյն ունին օրրան,

Երկիր փրկութեան է մեր Հայաստան.

Կրօնից նախկին սեղան է Մասիսք.

Եղբարք, Հայ ապրինք:

Ո՞ր ազգ կայ հայուն նման,

Որ ունենայ հին պարծանքներ ա՛յսքան,

Ո՞ր ազգ Հայուն պէս շքեղ Հայրենիք

Եղբարք, Հայ ապրինք:

Ըսէք, ո՞ր ազգին չորս առաքեալներ

Երկնից թագաւորն է դեսպան ղրկեր,

Ո՞ր թագաւորին հետ թղթակցեր Ինք.

Եղբարք, Հայ ապրինք:

Քրիստոս ունինք անդրանիկ օրհնենք,

Հաւատոյ եղանք միշտ ախոյեան մենք.

Հայը զարմացուց գերկիր եւ զերկինք.—

Եղբարք, Հայ ապրինք:

Հայ ապրինք, որ մեր որդիք ալ, եղբարք,

Չըլլանք Հայ անուան, չըլլանք նախատինք.

Եղբարք, Հայ ապրինք:

ԳՐեց Խորէն Գալֆայեան  Նար-Պէյ

 

 

You are donating to : Greennature Foundation

How much would you like to donate?
$10 $20 $30
Would you like to make regular donations? I would like to make donation(s)
How many times would you like this to recur? (including this payment) *
Name *
Last Name *
Email *
Phone
Address
Additional Note
paypalstripe
Loading...