Մայիս 28-ը Հայաստանի Առաջին Հանրապետութեան օրն է

Մայիս 28-ին Հայաստան կը նշէ Հայաստանի Առաջին Հանրապետութեան օրը:

Մայիսի 26-ին Սարդարապատի մէջ յաղթելով թրքական բանակին, հայկական զօրքերը կրցան կասեցնել թրքական ներխուժումը Անդրկովկաս եւ փրկել Հայաստանը լիակատար ոչնչացումէն:

Հայկական հանրապետութիւնը (Հայաստանի Հանրապետութիւնը) հռչակուեցաւ «Հայկական ազգային խորհուրդի» կողմէն 1918 թուականի Մայիս 28-ին Թիֆլիսի մէջ:

Մայիս 29-ին ՀՅԴ Արեւմտեան եւ Արեւելեան Բիւրոյի նիստը Յովհաննէս Քաջազնունին նշանակեց անկախ Հայաստանի առաջին վարչապետ, մայրաքաղաքը դարձաւ Երեւանը, վերջին վարչապետը Սիմոն Վրացեանն էր: Հայաստանի Հանրապետութիւնը գոյութիւն ունեցաւ ընդամէնը երկու տարի, մինչեւ 1920 թուականի Դեկտեմբեր 2-ին, երբ Երեւան մտան 11-րդ Կարմիր բանակի զօրամասերը եւ հանրապետութիւնը խորհրդայնացուեցաւ:

1991 թուականին Հայկական ԽՍՀ-ն անկախութիւն հռչակեց եւ խորհրդարանը Մայիս 28-ը սահմանեց իբրեւ ոչ աշխատանքային օր:

Սարդարապատի հերոսներուն նուիրուած յուշարձանը կառուցուեցաւ 1968 թուականին:

You are donating to : Greennature Foundation

How much would you like to donate?
$10 $20 $30
Would you like to make regular donations? I would like to make donation(s)
How many times would you like this to recur? (including this payment) *
Name *
Last Name *
Email *
Phone
Address
Additional Note
paypalstripe
Loading...