Մայրենի Լեզու. Պարոյր Սեւակ

Դու մեր մեծ երթի գաւազանակիր
Եւ մեր պատմութեան մեծագո՜յն դիւան,
Մեր ազնւութեան գովասանագիր,
Մեր մտքի պահեստ, հոգու օթեւան։
Անցեալին պարզուած դու մեր լսափող,
Եւ մեր խօսափող՝ գալիքին ուղղուած։
Դու մեր սրբութիւն՝ կնքուած Մեսրոպով,
Նարեկացիով օծուած ու իւղուած։
Դաժան դարերի ամէ՛ն մի ժամին
Շա՜տ բան է խլել մեզնից թշնամին։
Բարդելով վէրքին վէրք ու անարգանք,
Հեծութեան վրայ մի նոր հեծութիւն՝
Խլել է մեզնից հանգիստ ու յարգանք,
Խլել է մեզնից փառք ու մեծութիւն,
Խլել կյա՛նքը մեր եւկ… կեանքի՜ց էլ թանկ
Մեր հո՛ղը, հո՛ղը,
Մեր սուրբ հայրենի՜ն։
Շա՜տ բանից է մեզ զրկել վայրենին։
Մեր կերած հացին քսել է նա ժա՛նգ,
Բայց եւ… դարաւոր բնիկ վայրերի
Կորըստի լեղի կարօ՜տն է քսել,
Մեր խումին խառնել մեր սուրբ մայրերի
Արցո՛ւնքը, սակայն… եւ արի՛ւնը սեւ,
Բայց մենք չենք զրկուել… մեր բերնի համից.
-Քաղցրացել ենք մենք… մեր քաղցր բառով,
Մեր հայրենահամ անուշ բարբառով։
Չկարողացա՛ն քեզ մեզնից խլել։
Եւ պարզ է հիմա, յստակ ու որոշ,
Որ չե՜ն էլ կարող քեզ մեզնից խլել,
Ինչպէս չեն կարող խլել մի դրօշ,
Որ հազարամեայ դաժան մարտերում
Փողփողացել է միշտ էլ… սրտերո՜ւմ…
29.I.1962թ.
Երեւան

You are donating to : Greennature Foundation

How much would you like to donate?
$10 $20 $30
Would you like to make regular donations? I would like to make donation(s)
How many times would you like this to recur? (including this payment) *
Name *
Last Name *
Email *
Phone
Address
Additional Note
paypalstripe
Loading...