Մատենադարանը

Մատենադարանը այն վայրն է, ուր կը պահեն ձեռագիր մատեանները, այսինքն՝ հին ժամանակներուն գրուած ձեռագիր արժէքաւոր գիրքերը։

Մատենադարանի շէնքը, որ կը գտնուի Երեւանի մէջ, կառուցուած է 1975 թուականին։ Այնտեղ հաւաքուած են բոլոր ձեռագիրները, որոնք կը պահուին յատուկ պայմաններու մէջ։ Շէնքը կառուցելէն մի քանի տարի անց, Մատենադարանը կոչուեցաւ Մեսրոպ Մաշտոցի անունով։

Այնտեղ կը պահուին 23000 ձեռագրեր, հմայիլներ, պատառիկներ եւ 300 000 արխիւային փաստաթուղթ, ամենահին ձեռագիր գիրքն է՝  7-րդ դարուն ընդօրինակուած «Վեհամօր Աւետարան»-նը, որուն վրայ ձեռք դնելով երդուած են Հայաստանի երեք նախագահները։

  

                                       7-րդ դարուն ընդօրինակուած «Վեհամօր Աւետարան»-նը

Հայերէն ամենամեծ ձեռագիր մատեանն է «Մշոյ ճառընտիրը» (55,3 սմ x 70,5 սմ), որ կը կշռէ 28 քկ, իսկ ամենափոքր ձեռագիրը «Տօնացոյց»-ն է (3 սմ  x 4 սմ)՝ 19 կ։

Մեծ գիրքը կը կոչուի նաեւ հսկան իսկ փոքրը թզուկը։

Մշոյ Ճառընտիրը (1200-1202)՝ ամենամեծ,  Տոնացոյցը 15-րդ դար՝ ամենափոքր ձեռագրերը։

You are donating to : Greennature Foundation

How much would you like to donate?
$10 $20 $30
Would you like to make regular donations? I would like to make donation(s)
How many times would you like this to recur? (including this payment) *
Name *
Last Name *
Email *
Phone
Address
Additional Note
paypalstripe
Loading...