Վարդը՝ Թարգմանութիւն Յովհ. Թումանեանի

Վարդը

Հեղինակ  Կէօթէ

Թարգմանութիւն Յովհ. Թումանեան

Փոքրիկ տղան մի վարդ տեսաւ,
Տեսաւ մի վարդ դաշտի միջին.
Վարդը տեսաւ, ուրախացաւ,
Մօտիկ վազեց սիրուն վարդին.

Սիրուն վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

Տղան ասաւ.— Քեզ կը պոկեմ,
Ա՛յ կարմիր վարդ դաշտի միջին։
Վարդը ասաւ.— Տե՜ս, կը ծակեմ,

Որ չըմոռնաս փշոտ վարդին.
Փշոտ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

Ու անհամբեր տղան պոկեց,
Պոկեց վարդը դաշտի միջին.

Փուշը նրա ձեռքը ծակեց,
Բայց էլ չօգնեց քընքուշ վարդին.
Քնքուշ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

You are donating to : Greennature Foundation

How much would you like to donate?
$10 $20 $30
Would you like to make regular donations? I would like to make donation(s)
How many times would you like this to recur? (including this payment) *
Name *
Last Name *
Email *
Phone
Address
Additional Note
paypalstripe
Loading...