«Քեզ անուանեմ ես Մասիս սար». Յովհաննէս Շիրազ

Քեզ անուանեմ ես Մասիս սար,
Թէ՞ կապուտակ Սեւանայ լիճ,
Մեր յոյսերին դու հաւասար,
Արարատեան սրբազան հող:

Քեզ անուանեմ հրաշք Գառնի,
Գեղարդ, Այրիվանք, Հաղարծին,
Թէ՞ անուանեմ Մայր Հայաստան,
Երեւանով իր նորածին:

  

Քառագագաթ պերճ Արագած,
Դրախտի դուռ, սիրտդ` մատուռ,
Թէ՞ անուանեմ քերթողահայր,
Մեր երգերու սրտամրմուռ:

Եւ աւելի լաւ կը լինի,
Որ դու դառնաս ճիչը մանկան,
Քանզի նրա սրտում դեռ կայ`
Հաւատ դէպի հայրենի տան:

Չուիր, գնա’ ու բույն հիւսիր,
Ծիծեռնակի էս սիրասուն,
Կարս քաղաքի Առաքելոց
Եկեղեցու սուրբ գմէթում:

Եւ ամէն օր դու վաղ ծեգին
Դուրս գաս, չուես Մշոյ դաշտ
Տեսնես Սիփան ու Վանայ ծով
Փակ դռներ` բացման յոյսով:

Ու ամէն ինչ վերյիշելով,
Վերադառնաս քո օրրան,
Որպէս հայոց դու ծիծեռնակ,
Աւետաբեր այս գարնան:

You are donating to : Greennature Foundation

How much would you like to donate?
$10 $20 $30
Would you like to make regular donations? I would like to make donation(s)
How many times would you like this to recur? (including this payment) *
Name *
Last Name *
Email *
Phone
Address
Additional Note
paypalstripe
Loading...